Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

Ղեկավարի վրա գոռալը երբեմն օգտակար է, բայց և վտանգավոր

Ղեկավարի վրա գոռալը երբեմն օգտակար է, բայց և վտանգավոր

Ովքեր լուռ ենթարկվում են ղեկավարության անարդար վերաբերմունքին, երկու անգամ ավելի շատ են ենթակա ինֆարկտից մահանալու ռիսկի, քան նրանք, ովքեր հանդգնում են հակառակվել:

 

Ստոկհոլմի համալսարանի սթրեսների ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները 10 տարի շարունակ ուսումնասիրել են 2755 աշխատող տղամարդկանց առողջական վիճակը` չափել զարկերակային ճնշումը, որոշել քաշը, կատարել տարբեր հետազոտություններ, հարցումներ: Տասը տարվա ընթացքում կամավորներից 47-ը մահացել է: Մահվան պատճառներն ուսումնասիրելիս գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրենց ղեկավարների որոշումները հնազանդորեն կատարողների մոտ ինֆարկտից մահացության դեպքերն երկու անգամ ավելի շատ են, քան նրանց մոտ, ովքեր վիճելու, սեփական կարծիքը պաշտպանելու համարձակություն են ունենում:

 

Պատճառները հասկանալի են. սթրեսի ժամանակ հուզական պոռթկման բացակայության դեպքում արյան մեջ սրտամկանը քայքայող հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է, որն արագ վերականգնվում է սթրեսին արձագանքելու դեպքում: Ճապոնական որոշ ձեռնարկություններում տեղադրում են ղեկավարի «խրտվիլակը», որին կարելի է մի լավ քոթակել ղեկավարի հետ ընդհարվելուց հետո: Պարզապես խորամանկ ղեկավարությունը չի ցանկանում վաղաժամ մահացած ստորադասների համար ավելորդ ծախսեր անել:

 

Կանանց վրա սթրեսային նման իրավիճակները նույնպես ազդում են, սակայն իգական սեռի ներկայացուցիչների սիրտը պաշտպանված է սեռական հորմոններով, ուստի նրանց շրջանում ինֆարկտ ավելի քիչ է հանդիպում: Ուսումնասիրությունների թվի սակավ լինելու պատճառով օրինաչափություններ գտնել չի հաջողվել: Այդուհանդերձ, հետազոտության ղեկավարը խորհուրդ է տալիս ղեկավարի վրա չբղավել, քանի որ դա հավանաբար կվնասի կարիերային, ուղղակի պետք է անհամաձայնությունն արտահայտել ավելի կոռեկտ ձևով և փորձել ընդունելի որոշում գտնել:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ